ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀԱԿ-ը չի թուլացնում զգոնությունը

ՀԱԿ-ը չի թուլացնում զգոնությունը
09.11.2014 | 19:35

Մինչ քաղաքական-հասարակական շրջանակներում վերլուծություններ են արվում, որ ոչիշխանական եռյակում, ստանձնելով առաջատարի դերը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է հետաձգել Ազատության հրապարակում հրավիրվելիք հանրահավաքները և բանակցությունների մեջ մտնել իշխանությունների հետ` ՀՀ նախագահի և ԱԺ հերթական ընտրություններում պատկառելի դիվիդենդներ շահելու նպատակով, Հայ ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն: Նրանում նշվում է, որ Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձևավորմանը զուգընթաց, որի մասին օրերս հայտարարել էր ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն անհրաժեշտ է համարում չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած գործընթացը:
ՀԱԿ հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.


1. Ս.թ. նոյեմբերի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը որոշում է ընդունել հանրապետության բոլոր կարևոր բնակավայրերում Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձևավորելու մասին։
2. Միասնական գրասենյակների ձևավորումն ինքնին վատ գաղափար չէ, եթե այն զուգորդվում է մայրաքաղաքի Ազատության հրապարակում ընթացող ակտիվ քաղաքական գործողությունների հետ, ինչը լրացուցիչ խթան կարող է ծառայել հենց այդ գրասենյակների արդյունավետ գործունեության համար։
3. Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։
4. Նկատի ունենալով նշված հանգամանքները, Հայ ազգային կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձևավորմանը զուգընթաց, որևէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը։

Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ